«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Բոլորը «սպասում» են

Բոլորը «սպասում» են
23.03.2023 | 23:14

Հայաստանի քաղաքական կյանքն այժմ կարելի է բնութագրել մի խոսքով․ «սպասում»։ Ինչ-որ ալարկոտ կոռուպցիոն սկանդալներ ենք տեսնում, ալարկոտ հրաժարականներ, ալարկոտ հայհոյանքներ, բայց ակնհայտ է, որ բոլորը սպասում են։ Ոմանք երևի իրենք իրենց էլ չեն խոստովանում, բայց բոլորը սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, նրան, թե երբ այն կավարտվի և ինչպիսի Ռուսաստան կունանենք պատերազմից հետ։

«Երբ»-ը երևի դեռ չի կարելի կանխագուշակել, բայց «ինչպիսին» ակնհայտ է՝ շատ ավելի թուլացած։

ՈՒ կողմերի՝ իշխանության եւ նոմեկլատուրային ընդդիմության սպասումն այն մասին է, թե այդ թուլացած Ռուսաստանը ինչպես կորոշի վերականգնվել՝ հերթական անգամ կհեռանա, կպարփակվի իր մեջ, կլիզի իր վերքերը և հերթական անգամ աստիճանաբար կպատրաստվի նոր ցատկի, թե՞ հերթական անգամ կփորձի իր խնդիրները լուծել «մերձավոր արտասահմանի» քաղաքական ռեսուրսները շահագործելով։

Այս առումով առավել շահեկան վիճակում է իշխանությունը, քանի որ ունենալով ավելի շատ գործիքներ, նա այժմ որոշակի հիմքեր է ստեղծում հետպուտինյան աշխարհում իր գոյությունը պահպանելու համար, մինչդեռ ընդդիմության միակ հույսն այն է, որ Պուտինը դեռևս իրենց «ի մարտ» կկոչի։

Այս պատային իրավիճակից իդեալական լուծում է թվում այնպիսի նոր ընդդիմության ձևավորումը, որը աֆիլացված չի լինի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Նիկոլի հետ։ Նման լուծման հնարավորությունը, ցավոք, շատ փոքր է․ մեր պատմական փորձը ցույց է տվել, որ Հայաստանում քաղաքական ուժեր են ստեղծում կամ իշխանությունները, կամ ԿԳԲ-ն։

Ադրբեջանի վրա ազդեցություն ունեն նաև Արեւմուտքը և Թուրքիան։ Սակայն Արևմուտքը ևս սպասում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, իսկ Թուրքիան՝ նաև Էրդողանի ընտրություններին։ Այնպես, որ ալտերնատիվ ուժի բացակայության պայմաններում կրկին մնում է սպասելը։

ՈՒ պետք չէ նաև հույս դնելը գեոպոլիտիկ փոփոխությունների, Չինաստանի, Իրանի, Իսրայելի կամ մասոնների վրա այն պարզ պատճառով, որ դրանք դեռ չկան։

ՈՒրեմն՝ կրկին սպասել։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 3280

Մեկնաբանություններ